Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին.<<Ինքը՝ Հիտլեր, ԱԱԾ-ն՝ «Գեստապո»

Այս 7 ամիսների ընթացքում ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի: Ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման փորձերի:․․

Ամենամտահոգիչը կառավարության լռությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշել է, որ սփյուռքահայ գաղթօջախներից նամակներ ու զանգեր է ստացել։ Նրա խոսքով՝ սփյուռքահայերն անթույլատրելի են համարում մեր ավանդական արժեքների նկատմամբ հարձակումները։

«Այն, ինչ կատարվում է, անթույլատրելի է: Գործը հասել է նրան, որ սիրո ու համերաշխության «ջատագովները» ատելության քարոզ են իրականացնում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում:

Ա՛յ քաղաքական սուտասաններ, ա՛յ քաղաքական խաբեբաներ, էս 7 ամիսների ընթացքում խաբելուց բացի, որևէ այլ բան չեք արել։ Վարչապետն ի՞նչ է, ուզում է Հայաստանը սարքել 30-ականների Գերմանիան, ուզում է ինքը դառնալ Հիտլեր, ԱԱԾ-ն էլ Գեստապո՞: Հերի՛ք է, ասելիք չունեք, ուրեմն լռե՛ք»,-ասել է Շարմազանովը: